Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, միջազգային զարգացումների վերաբերյալ նկատառումներ: