Օբաման մտահոգված է Եգիպտոսի իրադարձություններով

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթի ժամանակ, արխիվ

Եգիպտոսում բանակի կողմից նախագահին պաշտոնանկ անելուն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ խորապես մտահոգված է զինվորականների քայլով, և ավելացրել, թե պաշտոնական Վաշինգտոնը ակնկալում է երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ իշխանության վերականգնում:

Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությանն են անդրադարձել նաև արաբական մի քանի պետություններ, որոնք ողջունել են նրա հեռացումը: