Եգիպտոսում նոր բախումների հետեւանքով 16 մարդ է զոհվել

Եգիպտոս - Նախագահ Մուհամեդ Մուրսիի համակիրների ցույցը Կահիրեում, 2-ը հուլիսի, 2013թ․

Առնվազն 16 մարդ է զոհվել Եգիպտոսի մայրաքաղաքում նախագահ Մուհամեդ Մուրսիի համակիրների եւ ոստիկանների միջեւ բախման հետեւանքով, բազմահազարանոց մեկ այլ ցույց էլ Կահիրեի այլ հատվածում անցկացրել են նախագահի ընդդիմախոսները:

Մուրսին հայտարարել է, որ չի ընդունում քաղաքական ճգնաժամը լուծելու համար բանակի կողմից իրեն ներկայացված 48-ժամյա վերջնագիրը: