Հրաժարական է ներկայացրել Եգիպտոսի ԱԳ նախարարը

Մոհամեդ Քամել Ամր

Հրաժարական է ներկայացրել Եգիպտոսի կառավարության ևս մեկ անդամ, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Հրաժարական ներկայացրած հերթական նախարարը, ըստ եգիպտական մամուլի, երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամեդ Քամել Ամրն է:

Հիշեցնենք, երեկ հրաժարական են ներկայացրել Եգիպտոսի տուրիզմի, հաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության եւ խորհրդարանի հետ կապերի նախարարները՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության: