Վաշինգտոնը Մոսկվային դարձյալ կոչ է անում հանձնել Սնոուդենին

Your browser doesn’t support HTML5

Միացյալ Նահանգների իշխանությունները դարձյալ կոչ են արել Ռուսաստանին իրենց հանձնել ԱՄՆ-ի անվտանգության մարմինների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, ով, ինչպես նախօրեին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դեռ գտնվում է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում: