Դավիթաշենում ծառեր են արմատախիլ արվել

Your browser doesn’t support HTML5

Դավիթաշենի 4-րդ թաղամասի 46-3 հասցեում գտնվող այգու ծառերը արմատախիլ են արվում: Բնակիչները ահազանգում են, որ արմատախիլ արված պտղատու ծառերը այլեւս չեն աճի: Քաղաքապետարանի փոխանցմամբ տվյալ տարածքը սեփականաշնորհված է, եւ սեփականատերը իրավունք ունի տեղում շինարարություն իրականացնել: