Բեռլուսկոնին կպայքարի իր քաղաքական գոյատեւման համար

Իտալիա - Սիլվիո Բեռլուսկոնին մի հեռուստահաղորդման ժամանակ, արխիվ

Իտալիայի նախկին վարչապետ, անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար երեկ 7 տարվա ազատազրկման դատապարտված Սիլվիո Բեռլուսկոնին խոստացել է պայքարել իր քաղաքական գոյատեւման համար:

Վերլուծաբանները կարծում են, որ Բեռլուսկոնին կբողոքարկի դատավճիռը, ինչը կարող է տարիներ ձգվել: