Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի տվյալներով, մինչդեռ, Լոռու մարզում բնակարան ստանալու համար հերթագրված է 195 փախստական:
Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Իրինա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ ներկա պահի դրությամբ փախստականների վերաբերյալ որեւէ ծրագրի չի իրականացվում:
«2005 թվականից այս կողմ պետական միջոցներով միայն 7 ընտանիքի խնդիր ենք կարգավորել, որը անձամբ նախագահի ուշադրության կենտրոնում է եղել», - հավելեց նա:
Իրինա Գրիգորյանը բնակարանի կարիք ունեցող փախստականներին խորհուրդ տվեց դիմել համապատասխան տարածքի սոցիալական ծառայություններ` ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը, ինչը թույլ կտա հետագայում նրանց ընդգրկել բնակարան ստանալու հնարավոր ծրագրերում:
Նարե Ստեփանյան, Վանաձոր