Վեհափառը այցելում է Ֆրանսիա եւ Շվեյցարիա

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա եւ Շվեյցարիա՝ թեմական-եկեղեցական հարցերով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Վեհափառը հանդիպումներ կունենա թեմական-վարչական կառույցների ներկայացուցիչների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ: