Human Rights Watch-ը մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակով

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Եվրոպական հանձնաժողովի նահագահ Ժոզե Մանուել Բարոզուին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հունիսի 21-ի հանդիպման ընթացքում բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների առումով իրավիճակի վատթարացման վերաբերյալ:

Human Rights Watch-ը հորդորում է, որ Բարոզուն կոչ անի Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղաքական դրդապատճառնորով ձերբակալված անձանց եւ միջոցներ ձեռնարկել զրպարտությունը ապաքրեականացնելու ուղղությամբ: