Չեխիայի վարչապետը թողնում է պաշտոնը

Լեհաստան - Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը Վարշավայում ասուլիսի ժամանակ, 16-ը հունիսի, 2013թ.

Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ լքում է պաշտոնը: Պետր Նեչասը հայտնել է, որ այսօր կդադարեցնի իր լիազորությունները:

Անցած շաբաթ ոստիկանությունը հակակոռուպցիոն գործողությունների շրջանակում ձերբակալել է Նեչասի օգնականին ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: