Խոշոր պայթյուն Դամասկոսի արեւմտյան շրջանում

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արեւմտյան շրջանում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի պետական հեռուստաընկերությունը այն անվանում է ռազմական օդանավայականը պայթեցնելու ահաբեկիչների փորձ:

Մեծ Բրիտանիայում գտնվող սիրիացի իրավապաշտպանների տվյալներով` պայթուցիկ նյութով բեռնված ավտոմեքենան պայթել է օդանավակայանի մուտքի մոտ, զոհվել կամ վիրավորվել են կառավարական ուժերի շուրջ երկու տասնյակ զինծառայողներ:

Մեզեխ օդանավակայանը համարվում է կարեւոր ռազմավարական օբյեկտ, որի միջոցով կառավարական զորքին զենք է մատակարարվում:

Վերջին ամիսներին Սիրիայի մայրաքաղաքում մի շարք պայթյուններ են եղել: Հունիսի 11-ին երկու մահապարտներ իրենց պայթեցրել են քաղաքի կենտրոնում, արդյունքում զոհվել է 14 մարդ: