Facebook-ը ԱՄՆ կառավարությունից հազարավոր դիմումներ է ստացել

2012 թվականի երկրորդ կեսին Facebook սոցիալական ցանցը ԱՄՆ-ի տեղական, նահանգային եւ դաշնային իշխանություններից իր օգտատերերի տվյալների բացահայտման 9-ից 10,000 դիմումներ է ստացել։
Ընկերությունը նշել է, որ համապատասխան տվյալները տրամադրել է ամերիկյան իշխանություններին՝ նրանց հետ կնքած համաձայնության հիման վրա։

Facebook-ը հայտարարել է, որ իշխանությունների ներկայացրած դիմումները բազմազան են՝ «կորած երեխային հայտնաբերելու հետ կապված տեղական շերիֆից ստացած խնդրանքից մինչեւ ահաբեկչական սպառնալիք հետաքննող ազգային անվտանգության պաշտոնյայի դիմում»։