Իրանում նոր նախագահ են ընտրում

Իրանցի կինը քվեարկում է Թեհրանի ընտրատեղամասերից մեկում, 14-ը հունիսի, 2013թ.

Իրանում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, ընտրատեղամասերն արդեն մի քանի ժամ է բացվել են:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են վեց թեկնածուներ: Փորձագետների գնահատականներով` հաղթանակի առավել մեծ շանսեր ունեն Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին:

Վերջին ութ տարիներին երկիրը ղեկավարող Մահմուդ Ահմադինեժադն առաջադրվելու իրավունք չուներ: