Գերմանիայում բացահայտվել է արվեստի կեղծ նմուշների վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորում

Գերմանիայում ոստիկանները բացահայտել են արվեստի կեղծ նմուշների վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորում եւ ձերբակալել են դրա երկու պարագլուխների։

Խմբավորման մեջ են եղել վեց նկարիչներ, ովքեր մեծ հմտությամբ պատրաստել են Վասիլի Կանդինսկու, Կազիմիր Մալեւիչի, Միխայիլ Լարիոնովի, Նատալիա Գոնչարովայի, Ալեքսեյ ֆոն Յավլենսու նկարների պատճեններ, որոնք ոչ մասնագետի տեսակետից չեն տարբերվել բնօրինակներից։

Ըստ ոստիկանների, կասկածյալները ծագումով ռուսաստանցի են, իսրայելցի, գերմանացի եւ թունիսցի։ Նրանց պատրաստած կտավները հայտնաբերվել են Վիսբադենում, Մայնցում, Շտուտգարտում, Մյունխենում, Համբուրգում եւ Քյոլնում։

Ենթադրվում է, որ հանցավոր խմբավորումը 2005 թվականից սկսած որպես բնօրինակներ վաճառել է ռուս աշխարհահռչակ նկարիչների ավելի քան 400 պատճեններ։