Ալիեւը եւ Լեֆորը քննարկել են ղարաբաղյան գործընթացի հեռանկարները

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆոր, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին եւ հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ:

Մոտ երկու շաբաթ առաջ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Երեւանում էր, որտեղ նրան ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: