Թուրքիայում բախումները շարունակվում են

Թուրքիա - Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառում ցուցարարների դեմ, Ստամբուլ, 12-ը հունիսի, 2013թ.

Թուրքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Անցած գիշեր Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ: Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ռետինե փամփուշտներ են օգտագործել: Ի պատասխան` ցուցարարները քարեր եւ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկաններ ուղղությամբ:

Տարբեր տեղեկությունների համաձայն` բախումների արդյունքում մեծ թվով մարդիկ են տուժել: