Էրդողանը կհանդիպի ցուցարարների հետ

Ռեջեփ Էրդողանը Անկարայում դիմում է իր աջակիցներին, 9-ը հունիսի, 2013թ.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը համաձայնել է հանդիպել հակակառավարական բողոքի ցույցեր անցկացնողների հետ: Հանդիպումը նախատեսվում է վաղը:

Երկրում ավելի քան 10 օր շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով չորս մարդ զոհվել է, հազարավոր մարդիկ վիրավորվել են:

Բողոքի ալիքը սկիզբ առավ Ստամբուլի Գեզի զբոսայգուց, որտեղ քաղաքային իշխանությունները ցանկանում են կառուցապատում իրականացնել: