Իրանի նախագահի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտարարել

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադադ Ադելը հանել է թեկնածությունը եւ չի մասնակցի հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին։

Պահպանողական քաղաքական գործիչ Ադելը, ով ազգակցական կապեր ունի Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի հետ, չի մեկնաբանել իր որոշումը։

Մայիսի 21-ին Իրանի Պահապանների խորհուրդը, որը վերահսկողություն է իրականացնում ընտրական գործընթացների նկատմամբ, հավանություն տվեց նախագահի պաշտոնի համար մղվող պայքարին մասնակցելու դիմում ներկայացրած ավելի քան 700 դիմումատուներից ընդամենը 8-ի թեկնածությունը։

Այսպիսով այժմ նախագահի պաշտոնին հավակնում են 7 թեկնածուներ, այդ թվում՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, նախկին փոխ-նախագահ Մոհսեն Ռեզաին, կրոնական առաջնորդ Հասան Ռոհանին, համալսարանի դասախոս Մոհաման Դեզա Արիֆը, Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, հեռահաղորդակցության նախկին նախարար Մոհամմադ Ղարազին եւ նախկին արտգործնախարար Ալի Ակբար Վելայաթին։