Ֆիզուլիում ադրբեջանցի զինվոր է զոհվել

Ադրբեջանի զինված ուժերի` Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասում զոհվել է զինվոր Ալի Հուսեյնովը:

Որպես զինծառայողի մահվան պատճառ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է զենքի հետ անզգույշ վարվելը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն: