Սուրիկ Խաչատրյանը ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ Սուրիկ Խաչատրյանի դիմումին:

Տվյալ հարցով զեկուցեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը նիստում լրացուցիչ հարցերի քննարկման ժամանակ:

Կառավարության նիստի` նախապես հրապարակված օրակարգում տվյալ հարցը ընդգրկված չէր:

Խաչատրյանը հրաժարականը ներկայացրել է այսօր առավոտյան:


Հովհաննես Շողիկյան