ԱՄՆ-ը հրթիռներ եւ կործանիչներ է ուղարկում Հորդանան

F-16 կործանիչը, արխիվ

Միացյալ Նահանգները Patriot տիպի հրթիռներ եւ F-16 կործանիչներ է ուղարկում Հորդանան` ռազմական վարժանքների համար:

Պենտագոնը երեկ հայտարարել է, որ ուղարկված զինատեսակները կարող են մնալ Հորդանանում, որպեսզի դիմակայեն Սիրիայի կողմից սպասվող ցանկացած սպառնալիքի: