Տերեսա Դաբանը՝ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, ով ավարտում է Հայաստանում իր առաքելությունը, այսօր լրագրողներին ներկայացրեց ԱՄՀ նոր ներկայացուցչին՝ Տերեսա Դաբանին։

Դաբանը 2001 թվականից աշխատում է ԱՄՀ-ում՝ աշխատել է ավելի քան 30 երկրներում, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Թայլանդում։


Ռուզաննա Ստեփանյան