Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել Թուրքիայում

Your browser doesn’t support HTML5

Մայիսի 31-ին Ստամբուլի Թաքսիմ շրջանում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներում տասնյակ մարդիկ են վիրավորվել: Ձերբակալվածների թիվը անցնում է 60-ից: Քաղաքի այդ հատվածի վերակառուցման ու Գեզի զբոսայգում ծառահատման ծրագրերի դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ ու ջրնետ մեքենաներ են կիրառել: