Ակտիվիստները բողոքում են Հայաստանի նկատմամբ Եվրոպայի պահվածքի դեմ

Your browser doesn’t support HTML5

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստին զուգահեռ ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը բողոքի ակցիա էր անցկացնում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջեւ: Ցուցարարները պարզել էին պաստառներ` «Եկել եք, որ ի՞նչ անեք», «Պատժել մարտի 1-ի հանցագործներին, ընտրակեղծարարներին», «Մի սատարեք բռնապետին», «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին» եւ այլ գրություններով: