Գազային պայմանագիր Թուրքիայի եւ Թուրքմենստանի միջեւ

Կառուցվող գազամուղ Թուրքմենստանում, արխիվ

Պաշտոնական Անկարան եւ Աշգաբատը Թուրքիա թուրքմենական բնական գազի առաքման հարցում համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել:

Փաստաթուղթը ստորագրվել է հինգշաբթի օրը` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Թուրքմենստան եռօրյա այցի շրջանակներում:

Երկու երկրների միջեւ ստորագրվել են նաեւ շուրջ մեկ տասնյակ այլ փաստաթղթեր: