«Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք». ակցիա ՀԾԿՀ-ի դիմաց

Your browser doesn’t support HTML5

«Գազը թանկացավ, հարկեր չենք մուծի», «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «Գազի խողովակները կգլորենք ձորը». այսպիսի բովանդակությամբ պաստառներով էին չորեքշաբթի օրը ցուցարարները հավաքվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ, որտեղ հրավիրված էր գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ աշխատանքային քննարկումը: