Իրաքի մայրաքաղաքի շիաներով բնակեցված թաղամասերում մի քանի ռումբերի իրար հաջորդած պայթյունների հետեւանքով ավելի քան 70 մարդ է զոհվել:
Երկուշաբթի օրը առնվազն 12 պայթյուն է որոտացել Բաղդադում: Թե ովքեր են իրականացրել դրանք` չի հաղորդվում, սակայն արեւմտյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ սուննի իսլամիստական խմբավորումները եւ «Ալ-Ղաիդա»-ի հետ կապ ունեցող գրոհայինները ավելի վաղ հարձակումներ էին գործել շիաներով բնակեցված թաղամասերի վրա: