Օխոտսկի ծովի երկրաշարժը զգացվել է անգամ Մոսկվայում

Ռուսաստանի Հեռավորարեւելյան շրջանում այսօր վաղ առավոտյան տեղի է ունեցել 8.2 մագնիտուդի երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օխոտսկի ծովում` մոտ 600 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժն այնքան հզոր էր, որ աննշան ցնցումներ են զգացվել նույնիսկ մայրաքաղաք Մոսկվայում։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։