Երեկվանից աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում էր Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:
Երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվել են Հայաստանի եւ Ղարաբաղի ոստիկանությունների համատեղ աշխատանքի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին Ղարաբաղի ոստիկանության պետը, ղեկավար կազմը, ծառայությունների եւ ստորաբաժանումների պատասխանատուները: Քննարկվել են երկու իրավապահ կառույցների աշխատանքի առավել սերտացմանը, ծառայության որակի բարելավմանն ու հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ գործողությունների խնդիրներ:
Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը ղարաբաղցի գործընկերներին է նվիրել ՊՊԾ հատուկ գնդի հատուկ գումարտակի համազգեստներ եւ նույն տարբերանշաններով ավտոմեքենա:
Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այսօր պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտից: