Պտտահողմեր ԱՄՆ-ում

Պտտահողմ ԱՄՆ-ում, արխիվ

Նախորդ մի քանի ժամերին մոտ 20 պտտահողմեր հարվածել են ԱՄՆ-ի երեք նահանգների` Օկլահոմային, Կանզասին եւ Այովային: Հաղորդվում է մեկ զոհի մասին:

CNN-ը փոխանցում է, որ պտտահողմերի հարվածների հետեւանքով առաջացել են բազմաթիվ ավերածություններ, նշված նահանգներում մի շարք ճանապարհներ խցանված են, գրանցվել են ավտովթարներ: