Բուլղարացի վարորդները բացել են Թուրքիայի հետ սահմանային անցակետերը

Բեռնատար ավտոմեքենաների բուլղարացի վարորդները բացել են Թուրքիայի հետ սահմանի երկու անցակետերը, որոնք մինչ այդ երկու օր շարունակ շրջափակված էին պահում` ի նշան բողոքի, հատնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Բուլղարիայի արտգործնախարարությանը։

Եթեւեկությունը վերականգնվել է, սակայն բավական դժվար է ընթանում, քանի որ երկու օրվա ընթացքում մի քանի կիլոմետրանոց հերթեր էին առաջացել սահմանին:

Բուլղարացի վարորդները սահմանակետերը փակել էին` բողոքելով Թուրքական մաքսային ծառայության դեմ, որը առանց հստակ բացատրության մի քանի օր իրենց մեքենաները պահվում են սահմանին:

Բուլղարիայի տրանսպորտի նախարարը բանակցություններ է վարել թուրքական կողմի հետ, եւ նախօրեին այցելելով սահմանային անցակետեր` համոզել վարորդներին դադարեցնել բողոքի ցույցը: