Պաշտպանության նախարարը գնացել է զոհված զինվորի ծնողներին ընդառաջ

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնացել է զոհված զինծառայողի ծնողներին ընդառաջ` տեղում հանդիպելու, լսելու նրանց դժգոհությունները: Առավոտյան Տավուշի մարզի զորամասերից մեկում մայիսի 15-ին սպանված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը պատրաստվում էր որդու դին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից բերել Երեւան` ի նշան բողոքի։