Ղարաբաղի ԱԳ նախարարը ժամանել է Աբխազիա

Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը Ստեփանակերտում հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, ապրիլ, 2013թ.

Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը` արտգործնախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, ժամանել է Աբխազիա:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, այցի նպատակը Աբխազիայի արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցելն է, որոնք նախատեսված են վաղը:

Տոնակատարությունների նախօրեին Ղարաբաղի պատվիրակությունը շուրջ 4-ժամանոց հանդիպում է ունեցել Աբխազիայի հայերի միության ղեկավարության եւ ակտիվի հետ: