Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ»

Your browser doesn’t support HTML5

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող ընդդիմություն դառնալ: Այս մասին մայիսի 14-ին Աբովյանում, Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` այդ կերպ վերջ դնելով խոսակցություններին, թե իրեն այլընտրանք հռչակած քաղաքական ուժը կարող է ընդդիմություն դառնալ: