Գազի սակագինը կարող է բարձրանալ 64 տոկոսով

Your browser doesn’t support HTML5

«ՀայՌուսգազարդ»-ը ցանկանում է շուրջ 64 տոկոսով բարձրացնել գազի սակագինը` հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամը դարձնելով 221 հազար դրամ: Ընկերությունը մայիսի 14-ին պաշտոնապես դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով բարձրացնել նաեւ մեծածախ գազի եւ օպերատորի մատուցած մի շարք ծառայությունների սակագները: