Ռուսաստանը մերժել է ընդունել վրացական կոնյակը

Ռուսաստանի սանիտարական ծառայությունը մերժել է գրանցել վրացական կոնյակի 5 տեսակներ, որ վրացական գինեգործական ընկերություններից մեկը ցանկանում է արտահանել Ռուսաստան:

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է, որ ներկայացված խմիչքը չի կարող կոնյակ կոչվել: Օնիշչենկոյի խոսքով, սակայն, այդ նույն գինեգործական ընկերության 9 տեսակի գինիներ հաստատվել են Ռուսաստան ներկրվելու համար: