Մեկնարկեց «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը

Այս տարվա Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանը եւ նրա խումբը՝ Դորիանսը։

Երեկ երեկոյան Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2013» միջազգային երգի մրցույթի բացման պաշտոնական արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքէջը։

Հիշեցնենք՝ մրցույթի երկու կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 18-ին:

«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող «Դորիանս»-ի մենակատար Գոռ Սուջյանը կկատարի Lonely Planet («Միայնակ մոլորակ») երգը, որն ընտրվել է հայ հեռուստադիտողների եւ ժյուրիի համատեղ քվեարկության արդյունքում: Երգի համահեղինակն է աշխարհահռչակ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին:

Հայաստանը ներկայացնող մասնակիցը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 16-ին` 11 համարի ներքո: