Բանգլադեշում շենքի փլուզման զոհերի թիվը անցավ հազարը

Բանգլադեշ - Փրկարարները աշխատում են փլուզված շենքի փլատակներում, Դաքա, ապրիլի., 2013թ.

Բագլադեշ պետության մայրաքաղաք Դաքայի Սավար արվարձանում գործարանի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը անցել է հազարը, փոխանցում է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ:

Շենքի փլուզման կապակցությամբ կալանավորվել են 9 հոգի, փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են մինչ օրս: