Միրզաբեկյանը նշանակվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի մայիսի 8-ի հրամանով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ է նշանակվել Թեւոս Միրզաբեկյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը: