Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը մտադիր են Սիրիայի հարցով խորհրդակցություն հրավիրել

Ջոն Քերրիի եւ Սերգեյ Լավրովի նախորդ հանդիպումներից մեկը, արխիվ

Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները մտադիր են միջազգային խորհրդակցություն հրավիրել սիրիական ճգնաժամի հարցով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ երեկ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո:

Երկօրյա այցով Ռուսաստանում գտնվող Քերրիին ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այսօր նախատեսված է պետքարտուղարի հանդիպումը Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: