Հրապարակվել է նոր Կառավարության կազմը

Your browser doesn’t support HTML5

Վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկությամբ իշխող Հանրապետական կուսակցությունը հավանություն է տվել փետրվարին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք Կառավարության նոր կազմին: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մայիսի 7-ի ուշ երեկոյան կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջարկվել է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել Կառավարության կազմում եւ Կառավարության աշխատակազմի ղեկավարին օժտել նաեւ նախարարի ֆունկցիայով: