Վեհափառը մեկնեց Միացյալ Նահանգներ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արեւելյան թեմ` թեմակալ առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի եւ թեմական խորհրդի հրավերով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` այցի ընթացքում Վեհափառը հանդիպումներ կունենա թեմական-վարչական կառույցների ներկայացուցիչների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ: