Ընտրատեղամասում նախատեսվածից 100-ով պակաս են քվեաթերթիկները

Your browser doesn’t support HTML5

Երեւանի թիվ 2/23 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները հաշվելիս հայտնաբերել են, որ դրանք 100-ով պակաս են: Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ պատճառը կարող է տեխնիկական լինել, բայց նաեւ չի բացառում միտումը, ինչի շնորհիվ կարող են խախտումներ իրականացվել քվեարկության ժամանակ: