Ըստ Կադիրովի` Չեչնիայում ավելի անվտանգ է, քան Անգլիայում

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը այսօր «Թվիթերի» իր միկրոբլոգում օտարերկրյա զբոսաշրջիկներին հրավիրել է իր երկիրը: Ըստ Կադիրովի` «Չեչնիայում ավելի անվտանգ է, քան Անգլիայում»:

Մինչդեռ նախօրեին Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը իր քաղաքացիներին հորդորել էր անվտանգության նկատառումներով զերծ մնալ Չեչնիա, Դաղստան, Ինգուշեթիա կամ ընդհանարապես Հյուսիսային Կովկաս մեկնելուց: