Մարզպետն ուրախ է, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվն աճում է

Your browser doesn’t support HTML5

Գավառը Հայաստանի աշխատատեղերի սակավությամբ աչքի ընկնող բնակավայրերից մեկն է: Բնակիչներն ասում են, թե բոլորն արտագաղթում են՝ բացի ծերերից ու հիվանդներից: Ապրուստի միակ միջոցը արտագնա աշխատանքն է, թեեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն գտնում է, որ «ճիշտ են անում, որ գնում են մարդիկ»: Ողջունում է, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը գնալով աճում է: