Նալբանդյանը վաղը կայցելի Ղարաբաղ

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կայցելի Ստեփանակերտ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ստեփանակերտում նախարարը հանդիպումներ կունենա Ղարաբաղի ղեկավարության հետ:

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում նշված չեն: