Գործազրկության ռեկորդային բարձր մակարդակ եվրոյի գոտում

«Եվրոստատ»-ի լոգոն

Եվրոյի գոտում ռեկորդային բարձր մակարդակի է հասել գործազրկությունը: Եվրամիության վիճակագրական ծառայության` «Եվրոստատ»-ի տվյալներով, գործազրկությունը գոտու 17 երկրներում հասել է 12.1 տոկոսի, մարտին արձանագրվել է 19.2 միլիոն գործազուրկ:

Գործազրկության ամենամեծ տոկոսը Հունաստանին է բաժին ընկնում` 27.2 տոկոս: Եվրոյի գոտում տնտեսությամբ 4-րդ երկիրը համարվող Իսպանիայում գործազրկությունը 26.7 տոկոս է:

Գործազրկության ամենացածր տոկոսը Ավստրիայում է` 4.7 տոկոս, եւ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն ունեցող Գերմանիայում` 5.4 տոկոս: