Օբաման կվերսկսի Գուանտանամոյի բանտի փակման բանակցությունները

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 30-ը ապրիլի, 2013թ.

Գուանտանամոյի բանտում կալանավորների հացադուլի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կվերսկսի բանտը փակելուն ուղղված բանակցությունները Կոնգրեսի հետ:

Բանտի 166 ազատազրկվածներից շուրջ 100-ը հացադուլ են հայտարարել:

Գուանտանամոյի բանտարկյալները մոտ երեք ամիս առաջ սկսեցին բողոքի ակցիաները` դժգոհելով իրենց նկատմամբ բանտի ղեկավարության վերաբերմունքից եւ այն փաստից, որ իրենց մեղադրանք չի առաջադրվում, չնայած իրենք շարունակում են անժամկետ մնալ անազատության մեջ: