Հերթական դիտարկումը` առանց միջադեպերի

Հայ զինվորները Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր դիտարկում է անցկացրել հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսարեւմտյան հատվածում` Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` դիտարկումը անցել է առանց միջադեպերի, փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը:

Ադրբեջանական կողմից դիտարկման առաքելությունը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: